ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Առաջիկա օրերին հանրապետությունում կիշխի անկայուն եղանակը

Առաջիկա օրերին հանրապետությունում կիշխի անկայուն եղանակը
18.07.2012 | 12:57

Հուլիսի 18-ին և 19-ի գիշերը հանրապետությունում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 19-ի երեկոյան ժամերին և 20-ի գիշերը շրջանների զգալի մասում և ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ: Հուլիսի 21-ին երեկոյան ժամերին հնարավոր են և 22-ին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, որի ժամանակ նաև 15-20 մ/վրկ քամու ուժգնացում: Քամին հարավարևելյան` 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 18-19-ին կբարձրանա` 2-4, 20-ին կնվազի 3-5 աստիճանով:

Ըստ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների, վերոնշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի բարձրադիր շրջաններում և Վայոց ձորի լեռներում կտատանվի գիշերը` +7 +12, ցերեկը` +20 +25, ցածրադիր մասերում գիշերը՝ +14 +17, ցերեկը՝ +28 +32 , Լոռիում` գիշերը՝ +8 +13, ցերեկը` +20 +25, Տավուշում գիշերը՝ +13 +18, ցերեկը՝ +22 +27, Արարատյան դաշտում և Վայոց ձորի նախալեռներում գիշերը` +15 +20, ցերեկը՝ +29 +33, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +16 +21, ցերեկը՝ +26 +31, նախալեռներում գիշերը՝ +10 +14, ցերեկը՝ +18 + 22, և Արցախում գիշերը` +15 +19, ցերեկը` +24 +27 աստիճանի սահմաններում: Այդ օրերին արեգակի գումարային ակտիվությունը կլինի միջին, ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը` նորմայի սահմաններում, իսկ գեոմագնիսական դաշտի վիճակը՝ անկայուն: Օդի հարաբերական խոնավությունը կտատանվի 55-90 տոկոսի սահմաններում:
Երևանում հուլիսի 18-ին և 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 19-ին` երեկոյան ժամերին և 20-ին հնարավոր են անձրև և ամպրոպ: Հուլիսի 21-22-ին անձրևի հավանականությունը փոքր է: Ջերմաստիճանը գիշերը՝ +17 +19, ցերեկը՝ +31 +33, երեկոյան կողմ` +26 +28 աստիճան: Ռադիոակտիվ ճառագայթման մակարդակը մայրաքաղաքում կլինի 17 միկրոռենտգեն/ժամ:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 3207

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ